
«Էլեկտրոնային համաժողովն» այսօր իր հարկի տակ էր մեկտեղել ՏՏ ոլորտի հայ մասնագետների, շահագրգիռ կողմերի՝ քննարկելու՝ ի՞նչ քայլեր են հարկավոր կատարել առցանց ծառայությունները Հայաստանում էլ ավելի կիրառելի և մատչելի դարձնելու համար: Ինչպես փաստել են «Ռադիոլուրի» զրուցակիցները, մեր երկրում Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը զգալի փոփոխություններ է գրանցել ծախսերի արդյունավետ կառավարման և էլեկտրոնային թափանցիկ ծառայությունների զարգացման գործում:
Մինչ օրս ԵՄ աջակցությամբ կառավարական հաստատություններում ներդրվել է էլետրոնային փաստաթղթերի կառավարման Mulberry համակարգը, ինչպես նաև հարկ վճարողի և հարկային հաշվետվությունների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, մեկ պատուհանի սկզբունքով ավտոմեքենայի գրանցման, վարորդական վկայականի տրամադրման, երթևեկության տուգանքների առցանց վերահսկողության և վճարման էլեկտրոնային համակարգերը:
Այսօր պահանջարկ կա տեղեկատվությունը և ծառայությունները ավելի հեշտ կիրառելի ու մատչելի դարձնել ներդաշնակեցնով տարբեր համակարգեր, ինչպես նաև ներգրավելով Սփյուռքի մասնագետներին: Բեկոր Փափազյանը, ով ամենօրյա շփումներ ունի ՏՏ ոլտում հետաքրքրություն ունեցող հայ պատանիների հետ, «Ռադիոլուրի» հետ զրույցում ոգևորությումբ նշում է՝ առցանց հաղորդակցությունն ու տեղեկատվության փոխանցումը ապագայում ապահով ձեռքերում է լինելու, քանի որ այսօրվա պատանին վաղը մրցունակ է լինելու առաջատար երկրների աշխատուժի հետ:
Ի դեպ, Հայաստանն իր ուրույն տեղն ունի ՏՏ առաջատար երկրների շարքում: Ըստ վիճակագրության՝ Հայաստանը մի կողմից շատ մրցունակ է՝ առկա ներուժի տեսանկյունից, և թույլ՝ կիրառելիության: Էլեկտրոնային համակարգի ներդրումը և տարածումը բոլոր համակարգերում շատ կարևոր է ժամանակի խնայողության և ավելորդ թղթաբանությունից խուսափելու համար՝ հրաժարվելով կարծրացած մոտեցումներից ու անվստահությունից:
Բեկոր Փափազյանն առանձնացնում է ոլորտներ, որտեղ ներդրվել է առցանց տեղեկատվության փոխանակման համակարգը, արդյունքում նվազեցվել է կոռուպցիոն ենթադրող ռիսկերը՝ հաճախորդ-պաշտոնիա շփումը, ապահովել է արդյունավետությունը, խնայելով նաև բնակիչների ժամանակը:
«Էլեկտրոնային համաժողովը», որը կազմակերպվել էր Հայաստանում ԵՄ պատվիարկության, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիանների կենտրոնի և Էստոնիայի դեսպանության համագործակցությամբ իր առջև խնդիր էր դրել քննարկելու էլեկտրոնային համակարգի ներդրման նոր մոտեցումները, մեկտեղել առաջարկները և ներկայացնել կառավարություն:





