Քննարկում՝ առանց շահագրգիռ կողմերի մասնակցության
Քննարկում՝ առանց շահագրգիռ կողմերի մասնակցության: Գործընկերություն հանուն բաց հասարակության հիմնադրամն այսօր հանրային քննարկումն էր հրավիրել՝ «Ի՞նչ հարցերի պետք է պատասխանի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում իրականացվելիք աուդիտը: Ներկա իրավիճակը» թեմայով:Քննարկմանը հրավիրված են եղել կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Հրավերք ուղարկվել է նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը: Տարբեր պատճառաբանություններով, հրավիրվածներից և ոչ մեկն այսօր քննարկմանը չի մասնակցել:
«Ծածկադմփոց ա լինում բոլոր այն հրացերի համախումբը, որոնք նախկինում կային: Եթե չկա սեփականատեր, չկա պատիժ կրող: Այսնիքն մի ինչ որ մի իքս պահի, ենթադրենք ,ո ր աուդիտը հանրային ճնշման դեպքում կարող էր չարաշահումներ բացահայտել»:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով, երեք տարի շարունակ վնասով աշխատող կազմակերպությունը կամ լուծարվում է, կամ էլ կանոնադրական կախիտալը ավելացնում: Իսկ ՀԷՑ-ը երկու տարի վնասով աշխատել է,-ը հիշեցնում է տնտեսագետն ու ընդգծում՝ ՀԷՑ-ի վաճառքով նաև այս խնդիրն է լուծում ստանում:
Քննարկմանը հրավիրված էին կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Հրավերք ուղրակվել է նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը: Հրավիրվածներից և ոչ մեկն այսօր քննարկմանը չմասնակցեց:
«Մենք փորձել ենք 230 հազար դոլարի փոխարեն շատ ավելի քիչ միջոցներով հանրության մոտ վստահությունը բարձրացնել»,- ասում է զրուցակցս՝ տնտեսագետ Արտակ Մանուկյանը:
«Սա այն հարթակն է, որ ոչ թե 230 հազար դոլար պետք է ծախսել, խորհրդատվություն անել, այլ գալ, ներկայացնել և ժողովրդի հետ շփվել: Որովհետև, եթե դու ուզում ես ժողովրդի մոտ վստահությունդ բարձրացնել, դա կաբինետում նստած չեն ձևավորում, գալիս են, փորձում են ժողովրդի հետ քննարկել: Այս ողջ թնջուկը նրա մասին է ասում, որ կառավարությունը առնվազն անկեղծ չէ իր նկատառումներով, և այն նպատակը, որը որ դրվում էր՝ հանրության մոտ վստահությունը բարձրացնել, դա իրականության հետ որևէ կապ չունի»:
Ի դեպ, քննարկման կազմակերպիչները առաջարկությունների փաթեթ են մշակել, որտեղ կոչ է արվում ՀԷՑ—ի կողմից իրականացված գնումների, ներքին վերահսկողության համակարգի, ծախսային սահմանաչափերի առկայության ուսումնասիրութուններ կատարել և ոչ միայն: 12 առաջարկ, որոնց ծանոթ են նաև կառավարությունում, կառավարության աշխատակազմից փաստաթղթին պատասխանել են՝ « վերցնում ենք ի գիտություն»: