Հասարակություն
Մյուռոնօրհնեքին մասնակցած հոգեւորականներն այսօր այցելեցին Ծիծեռնակաբերդ
Սեպտեմբերի 27-ին՝ Վարագա սուրբ Խաչի տոնին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ մյուռոնօրհնեքի արարողությունը։ Այսօր մյուռոնօրհնության առիթով Մայր Աթոռ ժամանած քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչների, թեմական առաջնորդների ու բարերարների մասնակցությամբ Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ Ծիծեռնակաբերդում կատարվել է բարեխոսական կարգ: Հայոց հայրապետի հանդիսապետությամբ տեղի է ունեցել նաև «Գարեգին Ա» կրթական կենտրոնի բացման արարողությունը։