Տնտեսական

Գյուղատնտեսության բնագավառում աշխատուժի պակաս կա

satikisahakyan
Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում մեծամասամբ մշակվում է սոխ: Բարենպաստ տարում բերքն առատ է, սակայն սոխի ցանքատարածքներում տարածված մոլախոտերի պատճառով սոխի աճը կանգնել է, մնացել միջին չափի: Օգտագործված թունաքիմիկատներն արդյունքն չեն տվել: Հողագործներն օգտագործել են իրենց փորձած եղանակը:

 

Արմավիրի մարզի Արգավանդ գյուղից Սուսաննա Հակոբյանը չկտրվելով աշխատանքից իր մտահոգություններն էր բարձրաձայնում գյուղացու չարչարանքի մասին, ովքեր ամեն գնով աշխատում են մշակել հողը, բարիք արտադրել, սակայն չեն կարողանում բավարարված լինել իրենց ստեղծած եկամուտով, քանի որ դրանց մեծ մասն ուղղվում է վարկերի մարմանը: Արգավանդ գյուղով անցնելիս յուրաքանչյուր երկրորդ տան բակում կարելի է տեսնել սոխի կույտեր: Բերքահավաքից հետո սոխը միանգամից դատարկվում է հողագործի տան բակում, մաքրվում, կտրվում, տեսակավորվում և հանվում վաճառքի:

Սոխի մշակության համար հողատերերին օգնում են վարձու բանվորները: Լավ բերք ունենալու համար սոխի ցանքատարածքները պետք է 5 անգամ մոլախոտերից մաքրվի, ժամանակին պարարտացվի, ոռոգվի:

Վարձու բանվորները մեկ բրիգադ կազմելով տարբեր հողագործների մոտ են աշխատում, երբեմն ուշացնում ժամանակին քաղհանը, որից էլ տուժում է հողագործը: Սոխի ցանքատարածքներն այս տարի վարակված էին գայլուկ կոչվող մոլախոտով: Հողի վրա աշխատանքների ուշացումը բերում է ցածր բերքատվության, սոխի դեպքում՝ չի աճում, մանր է մնում: Գայլուկով վարակված ցանքատարածքների  բուժման համար գյուղացիներն իրենց մեթոդն են կիրառել, բայց ոչ թունաքիմիատով: Արմավիրի մարզում գործում է գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն, հարցին արդյոք որևէ խորհուրդ ստացել են նրանցից, Սուսաննան պատասխանեց. «չէ, մենք  չգիտենք», իսկ գյուղապետարանում կա գյուղատնտես, նույնպես բացասական պատասխան տվեց՝ չեմ իմանում:

Սուսաննան ամուսնու հետ միասին է մշակում 5000 քառակուսի մետր  սոխի ցանքատարածքները, իսկ հավաքած սոխը մենակ էր մշակում և տեսակավորում:  Ստացվում է, որ գյուղատնտեսության բնագավառում աշխատուժի պակաս կա, վարձու բանվորներն էլ, որոնց մի մասը քաղաքաբնակներ են, մի մասը՝ գյուղաբնակներ, իրենց պահանջներն են առաջարկում հողագործին. «Վարձու բանվորներին օրական 6000-7000, մինչև 8000 փող ենք տալիս, օրվա մեջ 2 անգամ ճաշ՝ պարտադիր մսով, 3-4 անգամ սուրճ՝ ընտիր կոնֆետով, եթե չտանք՝ երկրորդ անգամ չեն գա»:

5000 քառ. մետր սոխի ցանքատարածքներից ստացվել էր 8 տոննա սոխ,  տեսակավորելուց հետո միջին չափի սոխը վաճառվել է 120 դրամով, մանր՝ 90:  Բերքի մի մասն էլ վաճառվել է Շիրակի մարզի գյուղերում՝  փոխանակելով գարու և ցորենի հետ: Արգավանդի սոխը կարմիր սոխն, որը իր որակական հատկանիշներով տարբերվում է ռուսական և պարսկական սոխից:

Աշնանը վարկերը և պարտքերը փակելու ժամանակն է, չարչարանքով ստեղծված եկամուտն ուղղվում ու դրանց մարմանը, հետո պլանավորում մյուս տարվա աշխատանքի համար ծախսվող գումարը:

Back to top button