


121 պատգամավորի մասնակցությամբ այսօր մեկնարկել է 5-րդ գումարման Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանը: Օրակարգում 173 հարց է և 42 միջազգային պայմանագիր: Առանցքայինը սակայն սահմանադրական բարեփոխումների նախագիծն է, որի քննարկմամբ էլ հենց խորհրդարանը սկսել է աշնանային նստաշրջանի աշխատանքը:
Հիմնական զեկուցողը մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն է: Խորհրդարանակն ուժերի դիրքորոշոււմները դեռ վերջնականապես հայտնի չեն, բայց դրանք կհնչեն այս քառօրյայի ընթացքում: Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախագիծն ամենայն հավանականությամբ կքվեարկվի հաջորդ քառօրյայի ընթացքում:
Այսօր օրվա երկրորդ կեսին, ի դեպ, հայտնի է դարձել, որ քննարկումը ուղիղ կհեռարձակվի նաև հանրային հեռուստաընկերության եթերում: Սա եղել է ընդդիմադիրների առաջարկը: Այն սկսզբում մերժվել է, հետո՝ ընդունվել։




