

Սասունցիներով ու մշեցիներով է բնակեցված Արագածոտնի մարզի Ավան գյուղում օրեր առաջ կանգնեցվեց հայ ազգային- ազատագրական շարժման գործիչ, առաջին ֆիդայապետ Արաբոյի կիսանդրին: Կիսանդրու տեղադրման նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանինն է, ով արմատներով Ավան գյուղից է: Կիսանդրու բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին:











