Միջազգային

Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարը՝ Բաքվում

Թուրքիայի ժամանակավոր կառավարության նորանշանակ արտաքին գործերի նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն սեպտեմբերի 15-18 պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում: Նոր պաշտոնում սա նրա 2-րդ արտասահմանյան այցն է: Առաջինը կատարել էր սեպտեմբերի 7-ին Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն:

Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, երկկողմ հարաբերություններից բացի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ Սինիրլիօղլուն կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Ի դեպ,  Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարը սեպտեմբերի 11-ին Ղազախստանում մասնակցել է Թյուրքախոս  երկրների համագործակցության խորհրդի 5-րդ գագաթաժողովին՝ իր ելույթում կրկին առաջ քաշելով թուրք-ադրբեջանական՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության թեզը։

Back to top button