

Տարածաշրջանում ու այդ թվում հայ-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցող իրադարձությունները ՀՀ նախկին փոխարտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը պայմանավորում է աշխարհաքաղաքական զարգացումներով: Նրան ամենից շատ անհանգստացնում է այն իրական պատերազմը, որ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում ու Եվրոպայի կենտրոնում:
Այսօր տեղի ունեցող ցանկացած իրադարձություն պայմանավորված է աշխարհաքաղաքական զարգացնումներով: «Իսլամական պետության» ծրագրերում Կովկասի գրավումն է, ինչը ավելի է բարդացնում առանց այն էլ բարդ վիճակում գտնվող տարածաշրջանի վիճակը՝ վերլուծելով զարգացումներն ու պարզաբանելով Տավուշի մարզում գրանցված սահմանային լարվածությունն ասաց ՀՀ նախկին փոխարտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Ոչ թե Ղարաբաղի հարցն է իրական վտանգի սպառնալիք, այլ սունիզմի և շիիզմի բախումը, ասաց դեսպանը։ «Ահավոր վտանգի տակ կհայտնվի Հայաստանը, եթե Ադրբեջանը որոշի դառնալ իսլամական պետություն, իրեն ապահովի և հարվածը ուղղի Հայաստանի դեմ»,- ասում է։
Այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանում յուրաքանչյուր տուն ռազմական միավորում պետք է լինի: Բացի դրանից՝ նման պայմաններում Հայաստանը Ռուսաստանի կողքին լինելուց զատ պետք է խաղարկի իր խաղաքարտերը՝ սերպ կապեր պահելով Իրանի ու Չինաստանի հետ: Դիվանագետի համոզմամբ՝ ուղղակի անհրաժեշտություն է իրանական երկաթգծի գործարկումը:
Ի դեպ՝ սահմանային լարվածությունը գուցե և պետք է Ռուսաստանին, որպեսզի աշխարհաքաղաքական այս բարդ զարգացումների ընթացքում տարածաշրջանային իրավիճակն իր ձեռքում պահի, կարծում է դիվանագետը: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ-ը միանգամայն անգործունակ է դարձել և Ռուսաստանն այս պայմաններում հսկողությունն իր ձեռքում է պահում.։ Կասկածները, թե Մոսկվան զենք վաճառելով սատարում է Ադրբեջանին ու այդ կերպ փորձում ներգրավել ԵՏՄ՝ իրականության հետ կապ չունեն։ Դիվանագետը ռուս-ադրբեջանական ու հայ-ռուսական հարաբերությունների իր բանաձևումն ունի. «Հայաստանը Ռուսաստանի համար ռազամավարական դաշնակից է, իսկ Ադրբեդջանը՝ իրավիճակայինհաճախորդ։ Ադրբեջանում 85 տոկոսը զենքի ռուսական է, դա նշանակում է կախման մեջ պահել այդ երկիրը»։
Ի վերջո՝ գոյություն ունի ՀԱՊԿ պայմանագիր, ինչը նշանակում է , որ ադրբեջանական ագրեսիայի դեպքում ՌԴ- ն հակահարված պետք է տա, այսինքն՝ կռվի իր իսկ հանձնած զենքի դեմ։ Նման կազուսներ քաղաքականության մեջ չեն լինում, համոզված է դիվանագետը:




