

Վանի գործարարների՝ Հայաստանի մայրաքաղաքի՝ Երեւանի հետ օդային հաղորդակցութուն սկսելու երկամյա ջանքերն արդյունք են տվել, հաղորդում է թուրքական «Հյուրիեթը»։ Թռիչքները կսկսվեն երկու շաբաթից, թերթին հայտնել է Վանի առեւտրաարդյունաբերական պալատի անդամ Այհան Ֆիդանը։
Պալատն ավարտել է օդային կանոններին վերաբերող իրավական գործընթացները, ինքաթիռը կվարձակալեն տեղական «Բորա- ջեթ» ընկերությունից։
«Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ցամաքային սահմանը փակ է, հակառակ նրա, որ օդային հաղորդակցությունն ազատ է։ Սա պարզ հակասություն է։ Մենք ցանկանում ենք, որ բացվեն սահմանային դարպասները»,- ասել է Ֆիդան։
Նա նշել է, որ Վանի եւ Երեւանի միջեւ հեռավորությունը 230 կմ է։ Այն ինքնաթիռով կարելի է անցնել 25 րոպեում։ Չվերթի ընդհանուր տեւողությունը մեկ ժամից ոչ ավելի չի տեւի։
Ֆիդանն ասել է, որ օդանավի տոմսը կարժենա 120 թուրքական լիրա (մոտ 70 դոլար)։