Քրիստոսի մահվան օրը մոլորակները դասավորվել են խաչվածի տեսքով, նշում են գիտնականները
Հիսուս Քրիստոսի մահվան օրը՝ 33 թվականի ապրիլի 3- ին, Արեգակնային համակարգի մոլորակները դասավորվել են այնպես, որ կազմել են խաչված մարդու ձեւ՝ գլխին լուսապսակով։ Նման եզրահանգման են եկել Վիսկոնսինի համալսարանի հետազոտողները։
Christian Post կայքը հրապարակել է մոլորակների շարվելու սխեման։ Ինչպես նշել է պատմաբան Միգել Անտոնիո Ֆիոլը՝ Սատուրնի օղակները սխեմայի վերեւի հատվածում նայվում են որպես Քրիստոսի գլխի լուսապսակ, Ուրանը եւ Յուպիտերը կազմում են բացված ձեռքեր, իսկ Երկիրն ու Վեներան՝ ոտքերը։ «Անգամ առաջին հայացքից դա նման է խաչվածի, սակայն ժամանակ էր պետք, որպեսզի բացահայտվեին բոլոր աներեւակայելի զուգահեռները»,- ասել է նա։
Հետազոտողների խոսքերով՝ մոլորակների շարն սկսվել է 33 թվականի մարտի կեսերին եւ շարունակվել մինչեւ ապրիլի կեսերը։ Նման դիրք մոլորակներն ունենում են 333 տարին մեկ անգամ եւ նոր դարաշրջանից հետո նման բան տեղի է ունեցել վեց անգամ։
Ֆիոլը խոստովանում է, որ ամեն հետազոտող չէ, որ կարող է մոլորակների դասավորության մեջ խաչվածի տեսնել։
Քրիստոսի խաչելության ճիշտ ժամկետն անհայտ է, սակայն մի շարք հետազոտողներ նշում են 33 թվականի ապրիլի 3- ը։ Նման կարծիքի են, մասնավորապես, երկրաբանները։ Նրանք նման հետեւության են հանգել՝ ուսումնասիրելով Նոր Կտակարանում պատկերված սեյսմիկ երեւույթները։