Հասարակություն

Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով թուրքական արտադրության հրթիռահրետանային կայանք (լուսանկարներ)

Սեպտեմբերի 2-ի տոնական և 1-ի նախատոնական օրերինհակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտելհրադադարի պահպանման ռեժիմը:

Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմիցհրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայդիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի հայկականդիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաևթուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվհրթիռահրետանային կայանք:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկվածպատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվելէ:

Հարկ է նշել նաև, որ վերջին շրջանում հակառակորդը սկսել է հաճախակիկիրառել խոշոր տրամաչափի հրաձգային և հրթիռահրետանային զինատեսակներ,ինչը ադրբեջանական քարոզչությունը անհաջողությամբ փորձում է հերքել: Որպեսասվածի վկայություն` ստորև ներկայացնում ենք ադրբեջանական առաջապահ ուժերիկողմից կիրառված նշված զինատեսակների լուսանկարային ապացույցները:
TP_107_18 TP_107_14 TP_107_13 TP_107_10 TP_107_9 TP_107_3 TP_107_2 TP_107_1

Կարդացեք նաև

Back to top button