
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հուլիսի 14- 16- ը կայցելի Վրաստան եւ Հայաստան, հայտնում է ՌԻԱ- Նովոստին՝ հղում կատարելով նրա մամուլի ծառայությանը։
Այցի առաջին կանգառը Վրաստանն է՝ հուլիսի 14- 15, իսկ Հայաստանում ԵՄ ղեկավարը կլինի հուլիսի 16- ին։
ՌԻԱ- Նովոստին հիշեցնում է, որ Հայաստանն ու Վրաստանը ԵՄ Արեւելյան գործընկերության երկրներ են, իսկ 2014- ի հուլիսին ԵՄ- ն ու Վրաստանը ստորագրել են ասոցացման համաձայնագիրը, որի անբաժանելի մասն է նաեւ ազատ առեւտրի խորը եւ համապարփակ գոտու մասին պայմանագիրը։




