Միջազգային

Շվեդիայի ազգային փոքրամասնությունները Թուրքիայից պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Շվեդիայի հայկական, ասորական և քրդական համայնքները համատեղ նամակ են հղել Թուրքիայի իշխանություններին՝ պահանջելով ճանաչել Ցեղասպանությունը:

Թուրքիայի Քրդական համայնքների միության կառավարման խորհրդի համանախագահությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ժխտման էությունը ցեղասպանության չափ վտանգավոր է, գրում է «Օզգյուր գյունդեմ»-ը։

«Հայկական կոտորածների 100-րդ տարում ենք: Օսմանյան պետության պանթուրքիստական քաղաքականության հետևանքով այս տարածքների ժողովուրդներն ու մշակույթները մեծ ցավեր, կոտորածներ են տեսել: Թուրքիայում և Քուրդիստանում հայերի ու հույների հետ նաև քրդեր, ալևիներ, անկեղծ մուսուլմաններ ու ասորիներ են կոտորվել: Սակայն ամենամեծ աղետը, անկասկած, հայերն են տեսել, և դա պատմական իրողություն է»,-ասված է հայտարարության մեջ, որում ընդգծվում է, որ այդ տարիներին 1.5 մլն հայ է կոտորվել:

Նաև նշվում է, որ չնայած 100 տարի է անցել, հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը դեռ ժխտվում է: «Պատմական իրողությունները հարգել է պետք և ժխտման քաղաքականությունից հրաժարվել»,-ասված է քրդական կառույցի տարածած հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button