

«Կոտայքի մարզում արձանագրված բրուցելոզով հիվանդների թիվը հասել է 19-ի, և ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպել է նրանց անվճար բուժման գործընթացը»,- ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով՝ «Հիվանդների թիվը հստակեցնելուց հետո բոլորի բուժումը կազմակերպվել է: Այժմ բուժում են ստանում 19 մարդ, եթե այլ դեպքեր ևս արձանագրվեն, անպայման բուժումը կկազմակերպի: Բոլոր հիվանդների վիճակը ներկայում գնահատվում է բավարար», ասաց նախարարը: Խոսելով հիվանդության վտանգավորության մասին՝ Մուրադյանը նկատեց, որ եթե համապատասխան միջոցները ժամանակին ձեռնարկվեն, ապա որևէ խնդիր չի լինի:




