Ցեղասպանություն 100Քաղաքական

Յագլանդ. Պարոն նախագահ, ես Ձեզ հետ եմ

arminegevorgyan

«Տխուր եմ, որովհետեւ մտածում եմ այն մարդկանց մասին, ովքեր կյանքը կորցրեցին այս ողբերգության ժամանակ: Տխուր եմ, երբ մտածում եմ, թե ինչի են ունակ մարդ արարածները: Միաժամանակ, հուզված եմ, որ այստեղ եմ, որովհետև ես Ֆրիտյոֆ Նանսենի երկրից եմ»,- հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն այսօր Երեւանում անցկացվող Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» միջազգային համաժողովում։

Յագլանդը հիշել է, թե ինչպես տարիներ առաջ Պաղեստինի ղեկավարի կազմակերպած ընդունելության ժամանակ Հայոց եկեղեցու հոգեւորականն իրեն ցույց է տվել նանսենյան անձնագիրը, որը ցեղասպանությունից հետո հազարավոր հայ փախստականների հնարավորություն տվեց ազատ տեղաշրաժվել։

Յագլանդի խոսքով՝ նման նոր ողբերգությունները կանխելու համար պետքղէ ապրումակցենք նրանց, ովքեր տառապել եւ կյանքի գին են վճարել։ ԵԽ պատրաստակամ է սատարել մեզ։ «100 տարվա հակամարտությունը, հուսով եմ, չի ջնջի հարյուրավոր տարիների խաղաղ գոյակցությունը։ Դուք հույս եք ներշնչում, որովհետեւ ձեր տառապանքը ուժի եք վերածել եւ այսօր աշխարհը դա կարող է տեսենլ։ Պետք է բացառել բռնությունը եւ հաղթահարել դրա հետեւանքները՝ ասել է ԵԽ նախագահը՝ դիմելով Սերժ Սարգսյանին՝ «Պարոն նախագահ ես Ձեզ հետ եմ»։

Back to top button