Միջազգային

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններ՝ շվեյցարական Լոզանում

marlenahovsepyan
Շվեյցարական Լոզանում այսօր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցում են Իսլամական հանրապետության արտգործնախարարն ու Միացյալ նահանգների պետքարտուղարը: Ռիա-նովոստի գործակալության փոխանցմամբ, Ջոն Քերրին և Մոհամադ Ջավադ Զարիֆը մշակում են Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ քաղաքական համաձայնագրի տեքստը, փաստաթուղթը պետք է ստորագրվի մինչև մարտի վերջ:

Բանակցություններին, որոնք մեկնարկել են նախօրեին, մասնակցում են նաև Միացյալ նահանգների էներգետիկայի նախարար Էրնեստ Մոնիսն ու Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին: Իրանցի դիվանագետները փաստում են բանակցություններում առկա առաջընթացը, սակայն տարաձայնությունները դեռևս պահպանվում են: Կիրակի, ըստ Ռիա-նովոստիի աղբյուների, Լազան են ժամանելու և բանակցություններին են միանալու իրանական միջուկային ծրագրով զբաղվող «վեցյակի» արտգործնախարարները:

Կարդացեք նաև

Back to top button