
Ռուսաստանում՝ Կազանում, «Ադմիրալ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը վերջին տվյալներով խլել է 5 կյանք, փլատակներում տարբեր տվյալներով կարող է ևս 25 մարդ լինել:
Դեպքի վայրում այժմ աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները: Հիմնահատակ այրված շենքի փլատակներում ողջ մնացած մարդկանց գտնելու հույս արդեն չկա:
Առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել է նախօրեին ցերեկը: Հիմնական վարկած է համարվում սրճարաններից մեկի աշխատակիցների անփութությունը։ «Եղել են անվտանգության կանոնների բազմաթիվ խախտումներ, մետաղյա կոնստրուկցիաները միանգամից քանդվել են՝ փակելով մարդկանց ճանապարհը տարհանման ընթացքում: Բացի այդ՝ կենտրոնի աշխատակիցները միանգամից չեն ահազանգել հրդեհի մասին՝ փորձելվ այն մարել ինքնուրույն»,- հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարությունից։




