Միջազգային

Պեսկով. «Գնդակահարության ցուցակի» մասին լուրերն անհեթեթ են

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր անհեթեթ է անվանել «գնդակահարության ցուցակի» մասին ռուսական  մամուլում տարածված լուրերը, որոնց համաձայն՝  նշված ցուցակում ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովից բացի կան ևս մի շարք մարդիկ՝ քաղաքական, հասարակական  գործիչներ և լրագրողներ և իբր  այց ցուցակը Ռուսաստանի հատուկ ծառայությունները ներկայացրել են նախագահ Վլադիմիր Պուտինին: Պեսկովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին ասել է, որ նման տեղեկություններն անհեթեթ են:

Ավելի վաղ «Նովայա գազետան» գրել էր, որ «գնդակահարության ցուցակում» են Ալեքսեյ Վենեդիկտովը, Միխայիլ Խոդորկովսկին և, հավանաբար, նաև Քսենիա Սոբչակը:

Պարբերականը նաև գրել էր, որ Պուտինին զեկուցել են Բորիս Նեմցովի սպանության կազմակերպիչների անունները: Խոսքը ոմն մայոր Ռուսլանի մասին է, որի ազգանունը «Նովայա գազետայի» տվյալներով հայտնի է Պուտինին: Ըստ թերթի՝ նրան Գրոզնիում արդեն հարցաքննել են: «Մայոր Ռուսլանի»  մտերիմ ազգականը բարձաստիճան չեչեն ուժային է:

Կարդացեք նաև

Back to top button