

2014 թ. գյուղատնտեսական տարին է ամփոփվել և նոր տարվա ծրագրերն են այսօր քննարկվել Գյումրիում կայացած մարզային խորհրդակցության ընթացքում։
Հանդիպման ընթացքում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ նրա գլխավորած խմբի անդամները ներկայացրել են հանրապետության գյուղատնտեսության համատեքստում Շիրակի մարզի դերի եւ նշանակության, անցած գյուղատնտեսական տարում կրած վնասների ու ձեռքբերումների, գործող ու իրականացվելիք ծրագրերի եւ առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին:




