

Հունվարի 9-ը` 20-րդ դարի խոշարագույն հայ կինոռեժիսոր, Հայաստանի և Ուկրաինայի ժողովդական արտիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է։ Ավանդույթի համաձայն, նրա բարեկամներն ու արվեստի երկրպագուներն այս օրն այցելում են են Կոմիտասի այգու պանթեոն՝ գլուխ խոնարհելու մեծ էսթետի հիշատակին։
Հանրահայտ ու հրաշալի ռեժիսորի ողջ կյանքը զավեշտալի ու ողբերգական, գրավիչ ու երբեմն շատ վտանգավոր խաղ էր՝ մանվանդ խորհրդային երկրում։
Նրա առաջին կարևոր կինոնկարը համարում են 1964-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները»։ Փարաջանովի գլուխգործոցներից է աշուղ Սայաթ Նովայի մասին պատմող «Նռան գույնը» ֆիլմը։ Երկու լիամետրաժ ֆիլմերն էլ, սակայն ժամանակին ենթարկվել են խորհրդային գրաքննությանը։
«Լինելով ծաղրածուների արքան, նա երբեք չեղավ արքաների ծաղրածուն»,-Սերգեյ Փարջանովի մասին ասված այս խոսքերը, թերևս, ամենադիպուկներից են։ Փարաջանովի անվան տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի խոսքով՝ նրա ամենամեծ արժանիքն այն էր,որ փորձում էր հակասություններ չունենալ նախ և առաջ սեփական խղճի հետ, ասեր այն, ինչ մտածում էր, ասեր այն, ինչ ճիշտ էր համարում:
1973 թվականին խորհրդային կառավարությունը Սերգեյ Փարաջանովին դատապարտեց 5 տարավա ազատազրկման՝ մեղադրելով արվամոլության մեջ։ Նրա ազատազրկմանը արձագանքեցին բազմաթիվ արվեստագետներ, գրողներ, նկարիչներ, ռեժիսորներ աշխարհի ամենատարբեր ծայրերեից։ Եվ չնայած դրան, Փարաջանովին միայն 4 տարի անց ազատեցին ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ։
Երկար տարիներ նրան արգելված էր նկարահանել ֆիլմեր, սակայն 80-ականներին թույլատրեցին նկարել «Սուրամի ամրոցի լեգենդը» և «Աշուղ ղարիբը»։ Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որը մնաց անավարտ և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով, Վերջին գարուն» վավերագրական ֆիլմում։ Փարաջանովը մահացավ 1990 թվականի հուլիսին Երևանում, քաղցկեղից։
Երեսուն տարի անց ես վերադարձա այն քաղաքը, որտեղ ծնվել եմ 1924 թվականին: Վերադարձա ծերացած, ում ուսերի վրա ասես երկու թեւ է` փառք, հաղթանակ, ճանաչում, մյուսի վրա` ստրուկի, գերու, զեկի նվաստացում: Ես չունեմ ոչ պաշտոնական գիտելիքներ եւ ոչ էլ պարգեւներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում, Թիֆլիսում, իմ ծնողների հին տանը, եւ երբ անձրեւ է գալիս, ես հովանոցով եմ քնում եւ երջանիկ եմ, որովհետեւ դա նման է Տարկովսկու ֆիլմերին:
Սերգեյ Փարաջանով




