
Բաքվում ընթացող Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում 48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:
«Հայ ըմբիշը բրոնզե գոտեմարտում ժամանակից շուտ առավելության հասավ հունգարացի մրցակցի նկատմամբ ու կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին: 1-ին մեդալն ունենք»,- նշված է գրառման մեջ:




