ԿարևորՀասարակություն

Սիսավանում 440 աշակերտի համար նոր դպրոց է կառուցվում

Արարատի մարզի Սիսավան գյուղում ՀՀ կառավարության «300 դպրոց» ծրագրի շրջանակում կառուցվում է ոչ տիպային դպրոց: Սիսավանի նոր դպրոցը կառուցվում է հին դպրոցի տեղում․ այստեղ սովորելու հնարավորություն կունենա շուրջ 440 աշակերտ:

ՀՀ ԿԳՄՍՆ–ից հայտնում են, ու նախարար Ժաննա Անդրեասյանն  աշխատանքային շրջայց է կատարել նշյալ դպրոցի շինհրապարակում՝ հետևելու աշխատանքների ընթացքին, ծանոթանալու առկա վիճակին:

Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։

Նորակառույց դպրոցը կհագեցվի նաև նոր գույքով, լաբորատոր սարքավորումներով և ուսումնական նյութերով, կստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպման համար: Կապալառու ընկերության պատասխանատուները վստահեցրել են, որ պահպանվում են շինարարության որակը և ժամկետները։

Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է շինարարության  ընթացքում դասապրոցեսի կազմակերպման մանրամասներով՝ ընդգծելով դրանք անխափան իրականացնելու կարևորությունը:  Դպրոցի տնօրենը նշել է, որ այս փուլում դասերն իրականացվել են հարևան բնակավայրի դպրոցներից մեկում և գյուղապետարանում։ Դպրոցի շուրջ 380 աշակերտ ուրախությամբ և ոգևորությամբ է սպասում նոր դպրոցի շահագործմանը։ 

Սիսավանի միջնակարգ դպրոցը կառուցվում է ԿԳՄՍ նախարարության պատվիրակմամբ։

Կարդացեք նաև

Back to top button