
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ամփոփելով Մանիլայում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ իր բանակցությունները, նշել է, որ Անքորիջը «չի աշխատել» եւ պետք են նոր առաջարկներ ու նոր գաղափարներ փնտրել ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցելու համար։
«Դուք չեք կարող խաղաղության համաձայնագիր կնքել, եթե երկու կողմերն էլ համաձայն չեն դրան։ Իսկ ուկրաինացիները դրան համաձայն չէին լինի»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել է Ռուբիոն՝ նկատի ունենալով Անքորիջում Թրամփ- Պուտին հանդիպման ժամանակ հնչած առաջարկները։
Տես նաեւ՝ Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները




