
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` հանրապետությունում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Երեւանում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան` քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։
Ցերեկը կլինի 36- 38, երեկոյան` 27- 29, գիշերը` 22- 24 աստիճան։
Մայրաքաղաքում ամենատոթ հուլիսի 14-ն արձանագրվել է 1996 թվականին` 38.7°C, ամենազովը` 1991 թվականին` 9.4°C։




