ԿարևորՍպորտ

Հայաստանի Մ16 հավաքականը վստահ հաղթանակով բացեց Եվրոպայի առաջնությունը

Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է մեկնարկել Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում։

Խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը 98:62 հաշվով վստահ հաղթանակ է տարել Անդորրայի հավաքականի նկատմամբ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Էնթոնի Սարգսյանը, որը գրանցել է 32 արդյունավետության գործակից (EFF)։ Սարգսյանը վաստակել է 22 միավոր, կատարել է 12 ռեբաունդ և 1 արդյունավետ փոխանցում։

Հայաստանի Մ16 հավաքականը երկրորդ խաղում կմրցի Ջիբրալթարի իր հասակակիցների հետ: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին՝ ժամը 19:00-ին, Սպորտի կառավարման կենտրոնում:

Կարդացեք նաև

Back to top button