
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում շարունակվում են վերականգնման աշխատանքները։ Ընթացքում հայտնաբերվել են ուշագրավ գտածոներ՝ մարդկային կմախք և Թամար թագուհու մետաղադրամը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շրջայց են կատարել Ամբերդում՝ ծանոթանալով աշխատանքների ընթացքին և գտածոներին։




