ԿարևորՀասարակություն

Առողջության համընդհանուր ապահովագրության վճարի չափը բոլոր խմբերի համար նույնական է

Առողջության համընդհանուր ապահովագրության վճարի չափը, որը կազմում է 129 հազար դրամ, բոլոր խմբերի համար նույնական է և ամրագրված օրենքի համապատասխան դրույթով, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Արմենպրեսը նշել է, որ առողջության համընդհանուր ապահովագրության վեցամսյա արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսում նա նշել է, որ ապահովագրավճարի չափի եւ դրա վերանայման գործընթացի մեխանիզմներն ամրագրված են օրենքով։

«Ամեն տարի հաջորդ տարվա համար Ազգային ժողովին Առողջապահության նախարարը ներկայացնում  է Ապահովագրության հիմնադրամի կողմից կազմված զեկույց՝ սպառված ծառայությունների, մատուցված ամբողջ ծավալների, կանխատեսումների, գների փոփոխության և այլնի մասին։ Այսինքն՝ ներկայացվում են նախորդ տարվա արդյունքները և առաջարկ է ներկայացվում արդեն հաջորդ տարվա ապահովագրավճարի վերաբերյալ։ Ամեն տարի Ազգային ժողովը պետք է որոշում կայացնի թողնելո՞ւ է նույնը, բարձրացնելո՞ւ է, թե՞ նվազեցնելու է ապահովագրավճարը»,- պարզաբանել է նախարարը։

Նրա խոսքով ՝առաջիկա ամսվա ընթացքում ֆինանսական հատվածի գործընկերների հետ արդեն քննարկումներ կլինեն 2027 թվականին առողջության ապահովագրության պետական սուբսիդավորման վերաբերյալ։

Նա ընդգծել է, որ ապահովագրավճարի չափի վերանայման դեպքում այն կտարածվի բոլոր շահառու խմբերի վրա։

Կարդացեք նաև

Back to top button