Սուրճ ու սեր առավոտից

Հունիսի 29-ը՝ արդյունաբերական դիզայնի միջազգային օր. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան: Հյուր. Տիգրան Սարգսյան ճարտարապետ-դիզայներ:

Թեման. Արդյունաբերական դիզայնի միջազգային օրը, որը նշվում է ամեն տարի հունիսի 29-ին, հիմնադրվել է 2008թ.-ին Դիզայնի համաշխարհային կազմակերպության (WDO) կողմից՝ ի պատիվ կազմակերպության ստեղծման օրվա։

Այս օրը նվիրված է դիզայնի մասնագիտության կարևորությանն ու մեր առօրյա կյանքի որակի բարելավման գործում դրա նշանակալի ազդեցությանը։ Ամեն տարի համաշխարհային դիզայնի համայնքը կազմակերպում է վիրտուալ և իրական միջոցառումներ, սեմինարներ և ցուցահանդեսներ՝ քննարկելու ոլորտի արդի մարտահրավերներն ու դրանց լուծումները։

Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև տեղեկատվական բլոկը․

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։

Կարդացեք նաև

Back to top button