
Երևանի ավագանին այսօր որոշեց Ամիրյան փողոցը անվանափոխել Պապ թագավորի անունով։
«Արմենպրես»- ը հայտնում է, որ որոշման նախագիծն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի մեջ։
Նիստի մեկնարկին ավագանու մի խումբ անդամներ առաջարկել են հարցը դարձնել զեկուցվող և քննարկել։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկը դրել է քվեարկության, սակայն առաջարկը մերժվել է։
Այնուհետև ավագանին քվեարկությամբ հաստատել է բոլոր չզեկուցվող հարցերը, այդ թվում՝ Ամիրյան փողոցը Պապ թագավորի անվամբ անվանափոխելու հարցը։
Նախագծում նշված է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:




