ԿարևորՔաղաքական

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասավ ԵՄ. Կոս

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպումն այսպես է բնութագրել X սոցիալական ցանցում։

«Շնորհակալություն ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին նվերի եւ շատ լավ քննարկման համար: Մենք հանդիպեցինք «Կապակցվածության օրակարգ» հարթակի մեկնարկից առաջ, որտեղ մենք առաջ ենք տանելու ՀՀ-ին իր հարեւանների եւ Եվրոպայի հետ ավելի լավ կապելու մեր աշխատանքը։ Սա հայ արտադրողներին կօգնի դիվերսիֆիկացնել իրենց արտահանումը եւ իրենց բարձրորակ արտադրանքից ավելին հասցնել նոր շուկաներ»,- գրել էԿոսը:

Կոսի հետ Խուդաթյանի հանդիպման մասին ՏԿԵՆ հայտնել էր նախօրեին։

«Խուդաթյանը բարձր է գնահատել ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանի բարեփոխումների և զարգացման օրակարգին՝ կարևորելով Հայաստան-ԵՄ գործընկերության նոր դինամիկան, այդ թվում՝ կապակցվածության ոլորտում»,- նշված էր պաշտոնական հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button