ԿարևորՄիջազգային

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բաց է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բաց է նավագնացության համար։

«Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցին, մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Երեկ այդ նեղուցով ավելի շատ նավթ է անցել, քան երբեւէ։ Հավանաբար տեսել եք՝ մեզ մոտ իսկական նավթային շատրվան է։ Նեղուցն ամբողջությամբ բաց է»,- հայտարարել է Թրամփը հունիսի 22-ին Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ։

Նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Իրանի հետ։

«Կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Բայց մենք ունենք երկու բան. ունենք բաց նեղուց եւ մի երկիր, որը երբեք միջուկային զենք չի ունենա։ Երբեք»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ պատերազմի սկսվելուց առաջ Հորմուզի նեղուցով անցնում էր համաշխարհային նավթամատակարարումների մեկ հինգերորդը։ Պատերազմի պատճառով Brent տեսակի նավթի գինը բարձրացել էր մինչեւ բարելի դիմաց 120 դոլար։

Տես նաեւ` Նախապատերազմական վիճակին վերադարձ չի լինի. Իրանը հայտարարում է Հորմուզը կառավարելու մասին

Կարդացեք նաև

Back to top button