
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին, նշված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ նվիրված Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ հունիսի 15-17-ը Մոսկվա նախատեսված այցին։
Ռուսական կողմի գնահատմամբ՝ խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկասի ձևավորումը հնարավոր է համատեղ ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակում։
Նախարարների հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, տրանսպորտային կապերի զարգացման և հետհակամարտային վերականգնման հարցերը։
Ռուսաստանի ԱԳՆ-ն ընդգծում է, որ Մոսկվան շահագրգռված է տարածաշրջանում կայունության պահպանմամբ և աջակցում է համագործակցության խորացմանն ուղղված նախաձեռնություններին։




