
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բակում այսօր մեկնարկել է Նորդիկ օրեր» 2026 փառատոնը։ Սկիզբը տրվել է Հայաստանում Դանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի դեսպանությունների ներկայացուցիչների եւ ՀՀ կառավարության պաշտոնյաների ներկայությամբ։
Փառատոնըն նվիրված է կայունության, նորարարության, մշակույթի, գրականության, անվտանգության, հավասարության և համայնքային ներգրավվածության վերաբերյալ նորդիկ մոտեցումներին:
Հունիսի 12- 13-ին անցկացվող «Նորդիկ օրեր Երևան 2026»֊ն առաջարկում է բազմազան ծրագիր՝ ներառելով պանելային քննարկումներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, գրական միջոցառումներ, միջոցառումներ երիտասարդների համար, աշխատարաններ և այլն:
Այս տարվա հիմնական թեմաներն են՝ քաղաքային կայուն զարգացումը, նորաձևությունը, կլիման։




