ԿարևորՄիջազգային

Նեթանյահուն զանգել է Թրամփին՝ Իրանի հետ համաձայնագիրն ստորագրելու մասին նրա հայտարարությունից հետո

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի այն հայտարարությունից հետո, թե Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի այս շաբաթավերջին, նրա հետ բանակցություններ է անցկացրել։

Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդման համաձայն՝  Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է «Իրանի հետ բանակցային գործընթացի մեկնարկին ուղղված ձեւավորվող փոխըմբռնման հուշագիրը»։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Իսրայելը տվյալ հուշագրի կողմ չէ։

Միաժամանակ, ըստ հաղորդագրության, Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին, որ վերջին հավատարիմ է  վերջնական համաձայնագրում Իրանից հարստացված ուրանի դուրսբերման, երկրի միջուկային ենթակառուցվածքի ոչնչացման, բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման եւ Թեհրանի կողմից տարածաշրջանում զինված խմբավորումներին աջակցության դադարեցման հարցին։

Տես նաեւ՝ Իրանը հայտնում է` ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագիրը հիմնականում պատրաստ է, Թրամփը ասում` այն կստորագրվի շաբաթավերջին

Կարդացեք նաև

Back to top button