
Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավան համայնքի հարակից հատվածում այսօր երեկոյան ժամը 19:26-ին կայծակի հետևանքով կամուրջ է վնասվել, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Ներկայումս դեպքի վայրում ընթանում են ճանապարհի բացման աշխատանքներ։ Տրանսպորտային միջոցների երթևեկությունն այս պահին իրականացվում է ընդամենը մեկ երթևեկելի գոտիով:
Նախարարի փոխանցմամբ՝ մասնագիտական համապատասխան ուսումնասիրությունների ավարտից հետո, ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կարճ ժամկետում կմեկնարկի կամրջի հիմնանորոգման աշխատանքները:




