ԿարևորՀասարակություն

Հիդրոօդերևութաբանության կենտրոնը նախազգուշացնում է՝ առաջիկա ժամերին Սևանում և Հրազդանում հորդառատ անձրևներ կդիտվեն

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ առաջիկա ժամվա ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում, հնարավոր է կարկուտ:

Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերվա առաջին կեսին Հայաստանի հյուսիսային շրջաններում, հատկապես Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում, դիտվել են ամպրոպներ և հորդառատ անձրևներ։ Տեղումների պատճառ են դարձել մթնոլորտում ձևավորված ուժեղ կոնվեկտիվ գործընթացները, վերընթաց օդային հոսանքները և ներզանգվածային զարգացումները։

Գյումրու օդերևութաբանական կայանի տվյալներով՝ ընդամենը 1 ժամում գրանցվել է 17 մմ անձրև և 10 մմ տրամագծով կարկուտ, ինչը խոսում է ամպրոպային երևույթների բարձր ինտենսիվության մասին։ Ընդ որում, արբանյակային տվյալները փաստում են, որ քաղաքի որոշ հատվածներում տեղումներն ավելի հորդառատ են եղել՝ ժամում հասնելով մոտ 40 մմ-ի։

Գյումրիում նմանատիպ, սակայն ավելի հզոր բնական երևույթ էր արձանագրվել 2020 թվականի հուլիսի 13-ին։ Այդ ժամանակ 3 ժամվա ընթացքում տեղացել էր 81 մմ անձրև, իսկ կարկուտի հատիկների տրամագիծը կազմել էր 12 մմ։

Կարդացեք նաև

Back to top button