Քաղաքական

ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգում կմասնակցի ԵԽԽՎ նիստերին

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար հունիսի 21-26-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը,  ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամներ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Սոնա Ղազարյանը, Արմեն Ռուստամյանը, Հռիփսիմե Գրիգորյանը և Հայկ Մամիջանյանը։

Կարգադրությունը հունիսի 10-ին ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Կարդացեք նաև

Back to top button