Միջազգային

Իսրայելն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել իրար

Հունիսի 8-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը գործողություն են իրականացրել Իրանի տարածքում։ Իսրայելի պաշտպանության բանակը թիրախավորել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Մահշահրի նավթաքիմիական խոշոր համալիրը: Գործարանի անձնակազմը շտապ տարհանվել է: Հարվածներ են հասցվել նաև իրանական ԱԹՍ-ների արտադրամասերին և հրթիռային բազաներին:

Էսկալացիայի նոր ալիքը սկսվել էր կիրակի օրը՝ հունիսի 7-ին։ Իսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծել էին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանը՝ հարվածելով «Հեզբոլլահի» հենակետերին:

Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իսրայելի ուղղությամբ արձակել էր բալիստիկ հրթիռներ: Թիրախում էին իսրայելական «Ռամատ Դավիդ», «Նևատիմ» և «Թել Նոֆ» ավիաբազաները: Իսրայելում հայտարարվել էր տագնապ:

Իրանի և Իսրայելի միջև փոխադարձ հարվածները տեղի են ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու մտադրության մասին հայտարարությունների ֆոնին:

Կարդացեք նաև

Back to top button