
ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում։
«Ես բացառում եմ Հայաստանում հետընտրական զարգացումը»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ հետընտրական ճգնաժամեր կամ զարգացումներ սովորաբար առաջանում են այն դեպքերում, երբ տեղի է ունենում ընտրությունների արդյունքների կեղծում իշխանության կողմից։
«Ես ասել եմ, որ հետընտրական զարգացում լինում է այնտեղ, որտեղ լինում է իշխանության կողմից ընտրությունների արդյունքների կեղծում»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի ժողովուրդը թույլ չի տա, որպեսզի «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» ընդհանրապես որևէ կերպ ակտիվանա»։




