ԿարևորՔաղաքական

«Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում․ Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն, քիչ առաջ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ընտրացուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։

«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր մասնակցեցին ընտրություններին։ 2021-ի համեմատ ստացանք ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն։ ՀՀ քաղաքացին տեր է կանգնել պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը»,-նշել է նա։ 

Ըստ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի համեմատ ստացել է Հայաստանի Հանրապետության ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը։

«Սա պարտավորեցնող է»,- նշել է վարչապետը։

Լրագրողի այն հարցին, թե ինչպես է նա հայտարարում հաղթանակի մասին, երբ ԿԸՀ-ն դեռ չի հաշվել ընտրությունների արդյունքները, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ նա ստացել է այդ տվյալները ընտրատեղամասերում իր վստահված անձանցից։

«Քաղաքացիական պայմանագիր» դաշինքն այժմ ունի ձայների 54.64%-ը: Երկրորդ տեղում է գործարար Սամվել Կարապետյանի «Հզոր Հայաստան» դաշինքը՝ 21.99%-ով, իսկ երրորդ տեղում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան «Հայաստան» դաշինքը՝ 8.67%-ով:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընդհանուր առմամբ 1,476,597 մարդ:

Կարդացեք նաև

Back to top button