Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն, սոցիոլոգ Արմեն Խաչիկյանը։
Լևոն Սարդարյանն ու սոցիոլոգը զրուցում են ընտրություններին մասնակցելու կարևորության, ընտրություններին ցածր մասնակցության հետևանքների մասին։ Խաչիկյանի խոսքով, հասարակության մի շրջանակ հիասթափություն ունի քաղաքականությունից։




