Ընտրություններ 2026ԿարևորՔաղաքական

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

Այսօր Հանրապետության հրապարակում ամփոփիչ հանրահավաք է անցկացնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Վաղը՝ հունիսի 6-ին, Հայաստանում լռության օր է։ Այն նախորդում է հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի հերթական խորհրդարանական ընտրություններին։

Ուղիղ կեսգիշերից (հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը) արգելվում է ցանկացած տեսակի նախընտրական քարոզչություն և քաղաքական գովազդ հեռուստատեսությամբ, ռադիոյով, մամուլում և համացանցում։

Օրենքով սահմանված այս դադարը հնարավորություն է տալիս ընտրողներին առանց քարոզչական ճնշումների կայացնել իրենց վերջնական որոշումը նախքան կիրակի օրը սպասվող քվեարկությունը։

Back to top button