Ընտրություններ 2026ԿարևորՔաղաքական

Հանրապետության հրապարակում նախընտրական հանրահավաք է անցկացրել «Ուժեղ Հայաստան»-ը

Այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը երթ է անցկացրել Մերգելյան ինստիտուտին հարակից պուրակից դեպի Հանրապետության հրապարակ։ Երթը գլխավորել է դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը` Նարեկ Կարապետյանը։

Այնուհետեւ երթի մասնակիցներն ու կուսակցության առաջնորդները Հանրապետության հրապարակում մասնակցել են «Ուժեղ Հայաստան»-ի կազմակերպած նախընտրական հանրահավաքին։ Հավաքն ընթացել է «Դու արժանի՛ ես փոփոխության» կարգախոսի ներքո։

«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները ելույթներով հանդես են եկել` կոչ անելով քաղաքացիներին գնալ ընտրության։

Ելույթ ունեցողները հիմնականում խոսել են երկրի անվտանգության ապահովման մասին և կարևորել «Սամվել Կարապետյանի փորձառությամբ Հայաստանի տնտեսական վերելքի հեռանկարները»։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։

Back to top button