
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Նա կյանքից հեռացավ իր գրչի ամենաբեղուն շրջանում: Գրականագետ Դավիթ Գասպարյանի բնորոշմամբ, Լևոն Խեչոյանն անմրցելի էր ոչ միայն գրականության մեջ, այլ մարտի դաշտում: Նա երբեք կողքից դիտողի կերպարում չգտնվեց, գրիչը մի կողմ դրեց ու մեկնեց ռազմաճակատ, երբ հայրենիքն ուներ դրա կարիքը: Լևոն Խեչոյանը մահացավ 2014-ի հունվարի 8-ին՝ երկարատև ծանր հիվանդությունից հետո, իսկ դեկտեմբերի 8-ը նրա ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 59 տարեկան: Լևոն Խեչոյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն և այլ լեզուներով: Գրողի մահից հետո` ամիսներ առաջ լույս տեսավ նրա «Մհերի դռան գիրքը» ժողովածուն:




