
Միջազգային պարալիմպիկ կոմիտեի ներկայացուցիչը AFP-ին հայտնել է, որ վեց ռուս և չորս բելառուս մարզիկի թույլատրվելու է Միլանում և Կորտինայում կայանալիք ձմեռային պարալիմպիկ խաղերում հանդես գալ իրենց երկրների դրոշների ներքո։
Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին ավելի վաղ արգելել էին իրենց երկրների խորհրդանիշները օգտագործել պարալիմպիկ խաղերին․ պատճառը Ուկրաինա լիամասշտաբ ներխուժման հետ կապված պատժամիջոցներն են։
Արգելքը շարունակում է ուժի մեջ մնալ օլիմպիական մարզիկների համար։
Անցյալ տարվա սեպտեմբերին Միջազգային պարալիմպիկ կոմիտեն վերացրել է Ռուսաստանի և Բելառուսի դրոշների օգտագործման արգելքը։
Ձմեռային պարալիմպիկ խաղերը կանցկացվեն Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում մարտի 6-ից 15-ը։ Շուրջ 600 մարզիկներ հանդես կգան 79 մարզաձևերում։




