
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Հայաստանի ՝ 2013 թ սոցիալ-տնտեսական պատկերն ըստ Ազգային վիճակագրության ծառայության հետազոտության: 41 քաղաքային և 202 գյուղական բնակավայրերում 5184 տնային տնտեսություններում հարցումներ են անցկացվել ՝ պարզելու համար, մեր երկրի սոցիալական պատկերը: Ինչպես նախորդ տարիներին, 2013թ Հայաստանի տնտեսությունն իր վրա զգում է 2009թ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը:
ԱՎԾ տվյալներով, 2013թ աղքատությունը Հայաստանում կազմել է 32 տոկոս, 2012թ՝ 32,4 տոկոսի փոխարեն: Մեր երկրում յուրաքանչյուր երրորդ քաղաքացին շարունակում է աղքատ համարվել: Նրանցից 13,3 տոկոսը շատ աղքատ են, 2,3 տոկոսը՝ աղքատ: Հայաստանում 2013թ ամենաղքատ մարզը շարունակում է մնալ Շիրակը, այստեղ բնակչության 46 տոկոսը աղքատ է: Մինչև 18 տարեկան երեխաների 3,3 տոկոսը Հայաստանում ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ ՝ 37,3 տոկոսին՝ աղքատության Աղքատության մակարդակի կրճատման վրա էական ազդեցություն են ունենում սոցիալական տրանսֆերտները:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, եթե սոցիալական տրանսֆերտները նվազեն, ապա մեր երկրում աղքատության ընդհանուր մակարդակը կավելանա 43 տոկոսով: Որքա՞ն կարժենա աղքատության հաղթահարումը Հայաստանում, ԱՎԾ տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովա.« Աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 83,9 մլրդ դրամ, կամ ՀՆԱ-ի 2 տոկսը կազմող գումարը: Ծայրահեղ աղքատության վերացման համար կպահանջվի 2,7 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի՝ 0,1 տոկոսը»:




