Մշակույթ

«Մենք եկել այն երկիր, որտեղ թատրոնի մեջ սիրտ կա». Թոբիաս Բիանկոնե

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Նոյեմբերի 17-ից 22-ը Երևանում  ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կանցկացվի  «Նոր ձայներ, նոր հանդիսատես, ժամանակն է երկխոսության» կարգախոսով Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՈ) 34-րդ համաշխարհային կոնգրեսը:  Կոնգրեսին մասնակցելու է մոտ 300 պատվիրակ Ասիայից, Եվրոպայից, Աֆրիկայից և Լատինական Ամերիկայից:  Կոնգրեսին նախատեսվում են  միջազգային պարային և թատերական նախագծեր, վարպետության դասընթացներ, շնորհանդեսներ և այլն: Իսկ երեկոյան ժամերին պատվիրակներն իրենց նախընտրությամբ կդիտեն ներկայացումներ, կծանոթանան Հայաստանի թատերական գործիչների հետ:

Թատրոնի միջազգային ինստիտուտը, որըւ միավորում է ավելի քան 100 երկրների կենտրոններ,   երկու տարին մեկ անգամ հավաքվում և  քննարկում են թատերարվեստի ոլորտի զարգացումներն ու  մշակում նորարարությունները փոխանակելու քայլեր:  Այս տարի ՅՈՒՆԵՍԿՈՆ  թատրոնի զարգացման կյանքում մեծ նշանակությւն ունեցող այս միջոցառումը կազմակերպել  է Հայաստանում, որն էլ Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը  կարևորում է և կարծում, որ սա  ստեղծագործական նոր կամուրջներ կառուցելու լավ  հնարավորություն է:

Թատրոնի միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Թոբիաս Բիանկոնենի  խոսքով՝ Հայաստանի ընտրությունը պատահականորեն էր, ընտրության վերջին տարբերակն Ադրբեջանն է եղել:

«Մենք ցանկանում էինք գնալ այնտեղ, որտեղ կա խոսքի ազատություն:  Հայաստանի մշակույթի նախարարությունում մեզ ասացին, որ այստեղ կարող ենք արտահայտվել ամեն ինչի մասին: Մենք եկել ենք այն երկիր, որտեղի թատրոնի մեջ սիրտ կա»:

Մոտակա 6 օրերի ընթացքում Երևանը կլինի թատերական մայրաքաղաք: Թատրոնի միջազգային ինստիտուտի նպատակն է խթանել միջազգային գիտելիքի փոխանակումը,  թատորնի միջոցով խախաղության տարածումն ու  ժողովուրդների միջև բարեկամության հաստատումը:

Թատորնի միջազգային ինստիտուտի փոխնախագահ Ալի Մահդի Նուրին.« Ինչպես գիտենք աշխարհի շատ երկրներ այսօր պատերազմական թոհ ու բոհի մեջ են: Այդ պատճառով էլ այսօր շատ կարևոր է դերասանների դերը խաղաղությանը նպաստելու համար»:

Թե ինչպես կզարմացնի մեր հայկական թատորնը օտարերկրյա հյուրերին, թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց, որ մեր ժամանակակից թատրոնն իր վերելքներով և բացթողումներվ  առողջ թատրոն է և ակնկալիքներն այս  միջոցառումից մեծ են :

Կարդացեք նաև

Back to top button