Յուրաքանչյուր կիրակի «Կիրակի»-ի եթերում Սարգիս Հարությունյանի հետ անդրադառնալու ենք անցած շաբաթվա Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, իրավական ու միջազգային զարգացումներին՝ հանրությանը ներկայացնելով բազմակողմանի տեղեկատվություն։
Հյուրընկալել ենք ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին քննարկելով Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացը (գործողությունների ծրագիրը Երևանին փոխանցվեց օրերս), Ադրբեջանի որոշումը իր տարածքով այլևս թույլատրել Հայաստան եկող բեռների հոսքը, և ներքին հարցեր` եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը։
«Կան շատ ավելի բարձրաստիճան հոգևորականներ (ես դա գիտեմ), որոնք համաձայն են մեր բերած փաստարկների հետ։ Իրե՞նց էլ են կարգալույծ անելու»,— ասաց Եղոյանը։




