
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ, ներկայացնելով ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, նշել է, որ թեև 9 ամիսների դրությամբ 10,7%-ով աճել են ճանապարհատրանսպորտային պատահարները, այդուհանդերձ, արձանագրվել է առավել վտանգավոր պատահարների կրճատում, ինչի արդյունքում զոհվածների թիվը նվազել է 43-ով։
Նրա խոսքով՝ թեև սա ցույց է տալիս Ոստիկանության ինտենսիվ աշխատանքը, բայց ՃՏՊ-ների աճը շարունակում է մտահոգիչ մնալ։ «Այս ուղղությամբ ունենք հստակ ռազմավարություն՝ շարունակել իրազեկման միջոցառումները թե վարորդների, թե երթևեկության մյուս մասնակիցների շրջանում, որովհետև պետք է գանք ՃՏՊ-ների նվազման, որպեսզի կարողանանք գոհացուցիչ դիտարկել իրավիճակը»,- ասել է ՆԳ նախարարը։




