
1999-ի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խումբը ներխուժեց Ազգային ժողով։ Ահաբեկչական այդ ոճրագործության զոհ դարձան Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Աժ փոխնախագահներ Ռուբեն Միրոյանը, Յուրի Բախշյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Մեկ օր պատգամավորները պատանդ մնացին ԱԺ դահլիճում, որից հետո հանցագործ խումբը հանձնվեց: Հանցախմբի դատավարությունը տևեց տևեց 3 տարի, արդյունքում ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր ԱԺ այգում կանգնեցված հուշակոթողի մոտ հարգանքի տուրք են մատուցել ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակին:




